ՄԵՐ ՄԱՍԻՆ

ԱՆԻ ԱՎԱԳՅԱՆ
ՌՕՔԵՄՓ կենտրոնի տնօրեն, ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի նախագահ, ԻԿՕՄ-ի ռազմավարական պլանավորման հանձնաժողովի անդամ

Անի Ավագյանը 2005 թ. ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի թանգարանային գործ և հուշարձանների պահպանություն բաժինը: Ասպիրանտական կրթությունը շարունակել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում։ Դրանից հետո նա զարգացրել է իր մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները Հայաստանում, Խորվաթիայում, Չեխիայում, Վրաստանում, Ֆրանսիայում, Ճապոնիայում, Մոլդովայում, Ռուսաստանում, Ուկրաինայում: Նա հետազոտել է Հնդկաստանի մի շարք քաղաքներում գտնվող հայկական հուշարձանները: Անին աշխատանքի է անցել Հայաստանի ազգային պատկերասրահում, որպես քանդակի բաժնի գիտաշխատող (2005): 2008թ․ նա ՀԱՊ-ում նախաձեռնել է գիտակրթական գործունեություն, որը հիմք է հանդիսացել 2016 թ.-ին Գիտակրթական բաժին ստեղծելու համար: Վերջինս Անին ղեկավարել է մինչև 2019թ․։ Նա եղել է ՀԱՊ-ի Հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչը (2010-2016): Անին ակտիվ գործունեություն է ծավալել նաև ոլորտի հասարական ազգային և միջազգային բնագավառում: Նա հանդիսանում է ԻԿՕՄ Հայաստանի ազգային կոմիտեի հիմնադիր անդամ և 2017 թ․-ից նույն կառույցի նախագահն է։ Նա ԻԿՕՄ- ի Ռազմավարական պլանավորման հանձնաժողովի անդամ է (2020-2023թթ․): Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է: Անին եղել է ԻԿՕՄ ՍԵԿԱ-ի քարտուղար 2013-2016թթ․: Նա նախաձեռնել և կազմակերպել է մի շարք մասնագիտական զարգացման դասընթացներ, ազգային, տարածաշրջանային կամ միջազգային աշխատաժողովներ, սեմինարներ, գիտաժողովներ: Նա մի շարք հոդվածների և գրքերի հեղինակ կամ համահեղինակ է: Ի թիվս այլոց, նա նախաձեռնել և կազմակերպել է «Թանգարանային շաբաթ 2018» -ը: Ռազմավարությունը, կառավարման և շուկայավարման գործիքները, որոնք նա օգտագործել է իր աշխատանքի ընթացքում, հանգեցրել են ոլորտի մասնագետների աճին և հասարակության ակտիվ ներգրավմանը մշակութային ժառանգության հետ: 2019թ․-ից Անին ՌՕՔԵՄՓ կենտրոնի տնօրենն է:

ԳԱՅԱՆԵ ԲԱԲԱՅԱՆ
ՌՕՔԵՄՓ կենտրոնի համակարգող

Գայանե Բաբայանը արվեստաբանության (Երևանի պետական համալսարան) և միջնադարագիտության մագիստրոս է (Կենտրոնական եվրոպական համալսարան): Գայանեն նաև հայ միջնադարյան արվեստի ուսումնասիրող է և մասնակցել է մի շարք միջազգային գիտաժողովների (Հայագիտության բնագավառի ավարտական ուսանողների գիտաժողով, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան; ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ՅՈւՆԵՍԿՈ ամբիոնի 20-ամյակին նվիրված գիտաժողով; Լիդցի միջազգային միջնադարագիտական կոնգրես): Իր հիմնական ուսումնասիրությունը վերաբերել է տասնչորսերորդ դարի Ղրիմում հայկական արվեստի փոխազդեցություններին բյուզանդական և իտալական արվեստների հետ, մասնավորապես՝ որպես նման փոխազդեցությունների օրինակ, ուսումնասիրել է Ղրիմի հայ մանրանկարչությանը: Գայանեն նաև որոշակի փորձառություն է ձեռք բերել Հայաստանում հնագիտական պեղումներին մասնակցության ժամանակ (Կարմիր բլուր և Մասիս բլուր հնավայրերում): Իր ներկայիս հետաքրքրությունները առնչվում են Հայաստանում մշակութային կառավարման զարգացման և մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին: Գայանեն Վիշեգրադի մշակութային կառավարման ակադեմիայի երկրորդ ծրագրի շրջանավարտ է: Նա աշխատել է որպես նախագծի համակարգող և գեղարվեստական ղեկավարի օգնական «Շնչող արվեստ» նախագծի շրջանականերում, որը մտահղացել և իրագործել է ԳԱԿ Փոքր թատրոնը Հայաստանի մի քանի թանգարանների հետ համագործակցությամբ և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակացությամբ: Նա նաև երկու տարի աշխատել է որպես բովանդակության համակարգող Պիկսարտ ընկերությունում:

ԳՈՀԱՐ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՌՕՔԵՄՓ կենտրոնի քարտուղար-թարգմանիչ

Գոհար Հովակիմյանը 2001 թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի Բանասիրական ֆակուլտետը: Մասնակցել է բազմաթիվ միջազգային դասընթացների, որոնք վերաբերել են մշակութային ժառանգության պահպանությանը և ամրակայմանը: 2017-ին նա մասնակցել է Ծրագրի կառավարման դասընթացների ՝ հարստացնելով իր գիտելիքները ծրագրի արդյունավետ կառավարման նոր սկզբունքներով: Նա 12 տարի ակտիվորեն համագործակցում է հայ իտալական մշակութային նախաձեռնությունների և ծրագրերի: իրականացված մի շարք գործողությունների շարքում նա աշխատել է Երևանում Իտալիայի դեսպանությունում ՝ որպես Իտալիայի ազգային տուրիստական խորհրդի գործակալ (ENIT), ուղեկցել միջազգային հնագիտական արշավախմբերի և մշակութային ոլորտի միջազգային փորձագետների: 2011-2014 թվականից համագործակցել է «Ուսուցում Հայաստանում. Աջակցություն տեղական հաստատություններին մշակութային ժառանգության պաշտպանության և պահպանման համար» միջազգային համագործակցության ծրագրի հետ, որն իրականացրել են Միլանի պոլիտեխնիկը և Ճարտարապետության Եվ Շինարարության Հայաստանի Ազգային Համալսարանը: Որպես հայաստանյան գրասենյակի համակարգող `նա զբաղվել է Հայաստանում Միլանի պոլիտեխնիկի գործունեության ղեկավարմամբ, միջոցառումների և գիտաժողովների կազմակերպմամբ և ներգրավված տարբեր հաստատությունների հետ հարաբերությունների կառավարմամբ: 2019-ի նոյեմբերից նա ակտիվորեն համագործակցում է ՌՕՔԵՄՓ կենտրոնի հետ, Հայաստանի մշակութային ժառանգության կառավարման, արժևորմա և պաշտպանության համար:
Նա տիրապետում է ռուսերեն, իտալերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներին:

ՆԱՆԱՐ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ
ՌՕՔԵՄՓ կենտրոնի ճարտարապետ

Նանար Քալանթարյանը 2003 թվականին ավարտել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը՝ ստանալով մագիստրոսի աստիճան և ճարտարապետ-նախագծողի որակավորում: 2014 թվականին Նանարը ստացել է Միլանի Պոլիկտեխնիկի ճարտարապետ-վերականգնողի մագիստրոսի աստիճան: Նա նաև հետազոտող է և ունի միջազգային համագործակցության մեծ փորձառություն: 2015 թվականին Նանարը՝ Միլանի Պոլիտեխնիկի հետ համագործակցությամբ, Համաշխարհային բանկի համար իրականացրել է Հայաստանում Հաղպատ ու Սանահին վանքային համալիրների, Գեղարդավանքի և Ազատ գետի վերին հովտի հետազոտական, ուսումնասիրական աշխատանքները և փաստագրումը: Նանարը նաև կատարել է Գորիս քաղաքի պատմական կենտրոնի և Հին Գորիսի քարանձավային, ժայռափոր տների հետազոտական աշխատանքները, փաստագրումը և քաղաքային փողոցների իրականացման հնարավորության ուսումնասիրությունը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի, դեմոկրոտական ինստիտուտների և կառավարման բաժնի ղեկավարի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում:  Նանարը նաև հեղինակ է հուշարձաններին նվիրված մի քանի գիտական հոդվածների: Սկսելով իր կարիերան որպես ճարտարապետ՝ Նանարը աստիճանաբար սկսել է հետաքրքրվել մշակութային ժառանգությամբ ու հնագիտությամբ: Նա մասնակցել է բազմաթիվ հնագիտական պեղումների, այդ թվում  Կարմիր բլուրում, Արշակունիներ արքայական դամբարանում, և այլն: Նանարը համոզված է, որ միջազգային փորձի փոխանակման հնարավորությունները կարևոր են մասնագիտական աճի համար, ուստի և, փորձում է ներկա գտնվել տարբեր միջազգային գիտաժողովներին գործընկերների փորձից սովորելու համար: Ներկայումս նա աշխատում է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնում, ինչը հնարավորություն է տալիս ներդնել իր փորձը և գիտելիքը Հայաստանի մշակութային և պատմական ժառանգության պահպանման, ուսումնասիրման և փաստագրման բնագավառում: