ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ

ՄԱՐԻԱՆՋԵԼԱ ՎԱՆԴԻՆԻ
ՌՕՔԵՄՓ նախագծի գիտական ղեկավար

Մարիանջելա Վանդինին մշակութային ժառանգության ոլորտում կիրառական ֆիզիկայի դոցենտ է: Նա գիտական հետազոտությունների ղեկավար է և Մշակութային ժառանգության ամրակայման գիտական լաբորատորիայի պատասխանատուն է (Բոլոնիայի համալսարանի Մշակութային ժառանգության բաժին), ինչպես նաև մշակութային ժառանգության ամրակայման և վերականգնման 5-ամյա մագիստրոսական ծրագրի համակարգողը։ Նրա հիմնական հետազոտական ​​հետաքրքրություններն են. հնագիտական ​​և պատմական կառույցների շինարարական նյութերի գիտական հետազոտությունները արխեոմետրիկ ​​նպատակներով, ինչպես նաև վերականգնման միջամտություններին օժանդակելու համար, մշակութային ժառանգության ուսումնասիրության համար գիտական ​​մեթոդաբանությունների կիրառումը՝ գտածոների տեխնոլոգիայի իմացություն և ամրակայման վիճակի օբյեկտիվ գնահատում, նյութերի բնութագրման համար ֆիզիոքիմիական տեխնիկաների, արտադրության տեխնիկաների իմացություն և ստեղծման ու ժամանակագրության վերլուծություն։

ՄԱՐԿՈ ՊՐԵՏԵԼԼԻ
Ճարտարապետական ժառանգության վերականգնման գիտական ղեկավար
Ճարտարապետական ժառանգության վերականգնման մշտական դասընթացի պրոֆեսոր

Մարկո Պրետելլին ունի ճարտարապետի որակավորում՝ շնորհված Վենետիկի ճարտարապետության բարձրագույն ինստիտուտի կողմից (IUAV համալսարան), այնուհետև պաշտպանել է իր գիտական թեզը Նեապոլի «Ֆեդերիկո 2-րդ» համալսարանում ՝ ստանալով ճարտարապետական ժառանգության պահպանության բնագավառում դոկտորի գիտական աստիճան: 2000 թ․ հանդիսացել է Արեցցոյի ճարտարապետական ժառանգության կառավարման տեսչության ճարտարապետը, իսկ 2001-2005թթ․՝ նաև Վենետիկի և նրա ծովածոցի։ 2005-2009թթ․ եղել է ճարտարապետական ժառանգության վերականգնման դոցենտ Մոլիսի համալսարանում (գիտակարգային սեկտոր՝ 08/E2,  ICAR/19)։ 2009թ-ից Ալմա Մատեր Ստուդիորումի դոցենտ է, իսկ 2016 թվականից՝ նույն համալսարանի պրոֆեսոր։ Պրոֆ. Պրետելլիի գիտահետազոտական ուսումնասիրության հիմնական թեմաններն են՝ վերականգնման տեսությունն ու պատմությունը, արդի ճարտարապետական ժառանգության վերականգնումը, պատմական նշանակություն ունեցող գործարանների վերականգնումը, պատմական ճարտարապետության միկրոկլիման։ Հանդիսանում է Միլանի պոլիտեխնիկի ճարտարապետական ժառանգության ամրակայման դոկտորական ծրագրի ղեկավար կոմիտեի անդամ, իսկ 2013-ից Ալմա Մաթեր Ստուդիորում համալսարանի Ճարտարապետության բաժնի դոկտորական ծրագրի ղեկավար կոմիտեի անդամ է։

ԱԼԵՍԱՆԴՐՈ ՅԱՆՈՒՉԻ
Մշակութային ժառանգության արժևորման գիտական ղեկավար
Համալսարանի մշակութային ժառանգության զբոսաշրջության արժևորման մշտական դասընթացների պրոֆեսոր

Ալեսանդրո Յանուչին հունարենի և գրականության դոցենտ է, ինչպես նաև դասավանդում է դասական ավանդույթներն ու համակարգչային գիտելիքները մշակութային ժառանգության համար դասընթացը Բոլոնիայի համալսարանի Ռավեննայի կամպուսում։ Նա հիմնականում զբաղվում է արխայիկ և դասական շրջանի Հունաստանի (էպոս, դրամա, քնարերգություն) բանաստեղծական հաղորդակցության ուսումնասիրությամբ, Ք.ծ.հ. երկրորդ դարի գրական մշակույթի ձևերով, ժանրերով և գաղափարախոսություններով, ինչպես նաև արդի և ժամանակակից ժամանակաշրջանում դասական պոեմների թարգմանությամբ՝ հին աղբյուրներում մշակութային ժառանգության հայեցակարգի ի հայտ գալուց սկսած։ Նա նաև Մշակութային ժառանգության բաժնի FrameLAB բազմամեդիայի և թվային պատմման լաբորատորիայի տնօրենն է և համակարգում է մշակութային ժառանգության հաղորդակցության ուսումնասիրության հետազոտական ​​աշխատանքները:

ՏԱՆԻԱ ՔԻՆՆԻ
ՌՕՔԵՄՓ ծրագրի ղեկավար

Տանիա Քիննին մշակույթների և քաղաքակրթությունների պատմության դոկտոր է: Նա՝ որպես ապակեգործության մասնագետ, մասնակցել է իտալական և արտասահմանյան մի շարք հնագիտական առաքելություններին, ինչպես նաև ազգային կարևորության հետազոտական նախագծին (PRIN) “Continuità e discontinuità nelle produzioni vetrarie altoadriatiche tra IX secolo a.C. e XV secolo d.C.” («Ք.ծ.ա. 9-րդ դարի և Ք.ծ.հ. 5-րդ դարի միջև ընկած ժամանակահատվածում բարձրորակ ադրիատիկ ապակու արտադրության պրոցեսում շարանակականությունը և ընդհատումները»), որն իրականացվում էր Բոլոնիայի և Պադոայի համալսարանների կողմից՝ Իտալիայի կրթության և գիտության նախարարության ֆինանսավորմամբ: Նա նաև դասավանդել է մշակութային ժառանգության պահպանության և վերականգնման մեկ ցիկլով աստիճանի համար ծրագրում: Նա գիտական մի քանի աշխատությունների համահեղինակ է և ակտիվորեն համագործակցում է գիտական ոլորտից դուրս իրականացվող՝ հանրահռչակմանը ուղղված նախագծերին:

ԳԱՅԱՆԵ ԿԱՍՆԱՏԻ

2019 թ-ից Բոլոնիայի համալսարանի գիտաշխատող է. Գայանե Կասնատիի հետազոտությունները վերաբերում են Հայաստանի ճարտարապետական և մշակութային ժառանգության պահպանության և արժևորման խնդիրներին՝ հատուկ ուշադրությամբ ժառանգությանը կատարվող միջամտությունների նախագծման և իրականացման գործընթացների որակին և Հայաստանում իրականացվելիք վերականգնման աշխատանքների համար գնացուցակի սահմանման համար մեթոդաբանություններին:
2017 թ․-ից նա Եվրոպա Նոստրայի խորհրդի անդամ է, ընտրվել է «7 առավել վտանգված 2020» ծրագրի խորհրդատվական հանձնաժողովի կազմում: Նա նաև հանդիսանում է ԻԿՕՄՕՍ Հայաստանի անդամ, որի կազմում մասնակցել է Փարիզում հետազոտական սեմինարի՝ կազմակերպված մի հետազոտության շրջանակներում, որի արդյունքում հրատարակվեց «Մշակութային ժառանգությանը կատարվող միջամտությունների որակի սկզբունքները» ձեռնարկը: Գայանե Կասնատին ամբողջովին նվիրված է վերականգնման ոլորտում միջամտությունների և վերապատրաստման միջոցառումների նախագծման գործին, հիմնականում ՝ Իտալիայում և Հայաստանում: Նա եղել է Հայաստանում, Իտալիայի արտաքին գործերի նախարարության և Միլանի Պոլիտեխնիկի համաֆինանսավորմամբ, իրականացվող վերականգնման դասընթացների ծրագրի ղեկավարը, որի համար արժանացել է Եվրոպա Նոստրայի մրցանակի (2015 թ.) և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ոսկե մեդալին, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ Նախագահի Մովսես Խորենացու մեդալին:

ՖԵԴԵՐԻԿՈ ՖԱԼԱՎՈԼԻՏԱ
Իտալիայի ժառանգության ճարտարապետ-փորձագետ

Ճարտարապետ Ֆեդերիկո Ֆալավոլիտան Բոլոնիայի համալսարանի Ալմա Մատեր Ստուդիորումի ճարտարապետության բաժնի դասախոս է: 2008-թվականին Հռոմի Լա Սապիենցա համալսարանի ճարտարապետության պատմության, գրաֆիկայի և վերականգնման ֆակուլտետում ստացել է գրաֆիկայի և չափագրության գծով դոկտորի աստիճան: Նա զբաղվում է ճարտարապետական գրաֆիկայի և չափագրության խնդիրներով, ինչպես նաև համակարգչային գործիքների միջոցով գծագրական երկրաչափության ուսումնասիրությամբ: Ֆեդերիկո Ֆալավոլիտան Բոլոնիայի համալսարանի ճարտարապետության բաժնի ճարտարապետության մոդելավորման և թվային վիզուալիզացիայի լաբորատորիայի (LaMoViDA) գիտական պատասխանատուն է:
LaMoViDA լաբորատորիան աջակցում է ճարտարապետության բաժնի գիտական աստիճանի համար դասավանդման ծրագրերին և դոկտորական աստիճանի համար ճարտարապետական և մշակութային նախագծի իրականացմանը, ինչպես նաև գիտնականների հետազոտական գործունեությանը և երրորդ առաքելության շրջանականերում, ճարտարապետության բաժնի կողմից հանրահռչակվող միջոցառումներին: Նա զբաղվում է նաև 3D թվային գրաֆիկայի ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացմամբ։

ԱՆՆԱ ՍԻՐԻՆՅԱՆ
Հայկական մշակույթի փորձագետ, նախագծի աջակից

Աննա Սիրինյանը 2014 թվականից Բոլոնիայի համալսարանի դոցենտ է և իրականացնում է հետազոտություններ հայագիտության բնագավառում։ Նրա հետաքրքրությունների շրջանակներն են հնագույն և միջնադարյան հայ գրականությունը, հայկական ձեռագրերը և, Իտալիայում հայերի պատմական ներկայությանը առնչվող, փաստաթղթերը, որոնք պահվում են իտալական գրադարաններում և արխիվներում:
Նա «Գրական և բանասիրական մշակույթներ» դոկտորական ծրագրի գիտական խորհրդի անդամ է, ինչպես նաև Բոլոնիայի համալսարանի և Հայաստանի համալսարանների և հետազոտական կենտրոնների միջև փոխանակման ծրագրի գիտական ղեկավար: Նա անդամակցում է Հայագիտության միջազգային ասոցիացիային (AIEA) և Padus-Arxes ասոցիացիային (Իտալացի հայագետների բաժին): Ամբրոսիանա ակադեմիայի Մերձավոր Արևելքի գծով ակադեմիկոս է և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր:

ՔԻԱՐԱ ՄԱՏԵՈՒՉԻ

Ախտորոշման և վերականգնման մշտական վերապատրաստման դասերի լաբորանտ-փորձագետ

2001 թվականից Քիարա Մատեուչին Բոլոնիայի համալսարանի մշակութային ժառանգության բաժնի ամրակայման գիտական լաբորատորիայի տեխնիկական համակարգողն է: Նա ավագ լաբորանտ է, ախտորոշման և տեխնիկական արվեստի պատմության գործառույթների նեղ մասնագիտացմամբ, իր հետազոտական հետաքրքրությունների շրջանակը կենտրոնացած է մշակութային ժառանգության պահպանության  և բնութագրման համար ամրակայման և ախտորոշման տեխնիկաների գիտական հետազոտությունների վրա՝ գեղանկարների վրա հատուկ ուշադրությամբ: 2010 թվականից Քիարա Մատեուչին իրականացնում է բազմաթիվ գիտական վերլուծական աշխատանքներ տարբեր նկարիչների նկարչական տեխնիկաները ուսումնասիրելու համար` զարգացնելով նորարարական արձանագրություն իսկությունը պարզելու գործընթացին աջակցելու համար:

ԼԱՈՒՐԱ ՎԻՉԻ
Մշակութային տուրիզմի կառավարման փորձագետ

Լաուրա Վիչին Իտալիայի Բոլոնիայի համալսարանի տնտեսագիտության ամբիոնի դոցենտ է: Նրա հիմնական հետազոտական հետաքրքրությունները զբոսաշրջության տնտեսագիտության, մշակութային տնտեսագիտության և կիրառական տնտեսագիտության բնագավառներում են: Նրա ներկայիս հետազոտությունը վերաբերում է զբոսաշրջիկների ընտրության գործընթացի մոդելավորմանը և զբոսաշրջության ազդեցությանը տնտեսական աճի վրա:
Հետաքրքրությունների այլ ոլորտները ներառում են հեղինակային իրավունքի, բաց կոդով և մտավոր սեփականության այլ իրավունքների ազդեցությունը անհատական վարքագծի և ընտրության գործընթացի վրա:

ՍԱՌԱ ՖԻՈՐԵՆՏԻՆՈ
Ախտորոշման և վերականգնման խորհրդատու

Սառա Ֆիորենտինոն գիտաշխատող է և ունի մշակութային ժառանգության ոլորտում կիրառական ֆիզիկայի դոկտորի աստիճան: 2012 թվականից նա իրականացնում է գիտահետազոտական և խորհրդատվական գործունեություն մշակութային ժառանգության կիրառական նյութերի վերաբերյալ, առանձնահատուկ հետաքրքրություն ունի հնագիտական գտածոների և պատմական կառույցների շինարարական նյութերի արտադրական տեխնոլոգիաների և պահպանման հիմնահարցերի ուսումնասիրության նկատմամբ:
Մասնագիտական դասիչ ունեցող գիտական ամսագրերում հրապարակված մի շարք հրապարակումների համահեղինակ է, մասնակցել է տարբեր ազգային և միջազգային գիտաժողովների՝ որպես բանախոս: 2016 թ․-ից նա ներգրավված է եղել հետազոտությունների հանրահռչակմանը և հասարակական ներգրավվածությանը ուղղված միջոցառումներում՝ մասնակցելով Եվրոպական հետազոտողների գիշեր, «Unijunior՝ Երեխաների համալսարան», « Innetworking» և «Էմիլիա-Ռոմանյա ԲԱՑ» միջոցառումներին: Նա հանդիսանում է Իտալիայի Արխեոմետրիայի ասոցիացիայի անդամ, որից 2018թ․ ստացել է Երիտասարդական մրցանակ։ 2017թ․ նա նաև Բոլոնիայի համալսարանից ստացել է Մարկո Պոլոյի մրցանակ երիտասարդ հետազոտողների արտագնա փոխանակության ծրագրի համար:

ԱԼԵՍԻԱ ՁԱՄՊԻՆԻ

Ճարտարապետական վերականգնման խորհրդատու

Ալեսիա Ձամպինին ճարտարագիտության դոկտորական աստիճանի համար ընդգրկված է հետազոտական ծրագրում (PhD) : 2011 թվականին նա գերազանց ավարտել է Բոլոնիայի համալսարանի ճարտարապետության բաժինը: Հնագիտական տարածքների նախագծման և կառավարման մագիստրոսի աստիճան ստանալուց հետո, նա ստացել է դրամաշնորհ Ֆոսոլիի համակենտրոնացման ճամբարի պահպանությունը իրականացնելու համար՝ ձեռք բերելով գիտելիքներ քանդված ճարտարապետական կառույցների և տրավմատիկ իրադարձություններից հետո միջամտություն կատարելու մասին: Շարունակելով այս ուղղությունը՝ շնորհիվ իր դոկտորական ծրագրի համար արված գիտական ուսումնասիրության, նա առնչվել է Ռոմանիա նահանգում հուշարձանների պահպանության և վերականգնման ոլորտում Երկրորդ համաշխարհային պատերազմի թողած հետևանքներին և, ապա՝ որպես գիտաշխատող, խորացել է 20-րդ դարի ժառանգության ամրակայման մեջ (ռացիոնալիստական ճարտարապետություն և գերմանական բունկերներ): Լինելով ակտիվ ակադեմիական խմբի գիտաշխատող՝ նա հնարավորություն ուներ մասնակցելու մի շարք միջազգային գիտաժողովների և գրելու հոդվածներ ու էսսեներ: Նա SIRA և AISU գիտական ասոցիացիաների երիտասարդ անդամ է: Ալեսիա Ձամպինին մշակութային ժառանգության արժևորման նպատակով՝ կամավորական հիմունքներով, համակարգում է FAI հիմնադրամի տեղական բաժանմունքը:    

ՍԻՄՈՆԵ ԶԱՄԲՐՈՒՆՈ
Մշակութային ժառանգության հաղորդակցության և արժևորման փորձագետ, խորհրդատու

Սիմոնե Զամբրունո՝ թվային ժառանգության փորձագետ, գիտաշխատող և դոցենտ: Դոկտորական աստիճան է ստացել «Համակարգչային գրաֆիկան մշակութային ժառանգության ուսումնասիրության և արժևորման համար» թեմայով, ապա շարունակել է իր համագործակցությունը Բոլոնիայի Ալմա Մաթեր Ստուդիորում համալսարանի հետ՝ Մշակութային ժառանգության ֆակուլտետի մուլտիմեդիայի և թվային պատմման լաբորատորիայում, Ռավեննայի կամպուս («FrameLAB — Multimedia & Digital Storytelling»), մասնակցելով բազմաթիվ ազգային և միջազգային հետազոտական նախագծերի` համապատասխան պատմական, գեղարվեստական և հնագիտական հետաքրքրություն ներկայացնող հատուկ տարածքային ձևավորումների, էլեմենտների, համատեքստերի վերաբերյալ ընդհանուր նարատիվի ձևավորմանը: Նա Բոլոնիայի Ալմա Մաթեր Ստուդիորում համալսարանի Զբոսաշրջության զարգացում և մշակութային ժառանգության կառավարում («Valorizzazione e promozione del turismo e gestione dei beni culturali») մագիստրոսական ծրագրի անձնակազմի անդամ է՝ ծրագրի հիմնումից ի վեր հանդես գալով որպես ուսուցիչ և կրկնուսույց: Այժմ նա ներգրավված է քաղաքային վերանախագծմանը և դեպի թվայնացման անցմանը վերաբերող նախագծերում:

ՍԱԼՎԱՏՈՐԵ ՆԱՊՈԼԻ
Հնագույն և արդի մշակութային ժառանգության ամրակայման և վերականգնման մասնագետ

Սալվատորե Նապոլին վերականգնման ոլորտում իր կարիերան սկսել է 1985 թ-ից, երբ նա հիմնել է իր սեփական ընկերությունը ՝ որպես կտավների ամրակայման մասնագետ: 90-ականների սկզբին նա սկսեց կրոնական և պատմական կառույցներում որմնանկարների վերականգնման նախագծեր, որոնք իրականացնում էր Իտալիայի և Շվեյցարիայի մի շարք վայրերում: Նա դասավանդել է Շվեյցարիայի SUPSI համալսարանի (Իտալական Շվեյցարիայի կիրառական գիտությունների և արվեստների համալսարան) շրջակա միջավայրի կառուցապատման և դիզայնի ֆակուլտետում, որտեղ ուսանողներին սովորեցրել է ճանաչել նյութերը, օգտագործված գեղարվեստական տեխնիկաները, առկա քայքայման երևույթների գնահատումը և ամրակայման ճիշտ մեթոդները մշակութային ժառանգության կորուստները կանխելու համար:
2008թ․ նա երեք բաժնետերերի հետ համահիմնադրել է CORES4N srl ընկերությունը, որը մասնագիտացած է հնագույն և արդի մշակութային ժառանգության ամրակայման և վերականգնման ոլորտում։ Կազմակերպությունը հիմնականում զբաղվում է ֆասադների վերականգնման, կաթիլային խոնավության, ծածկման, կառուցի ամրացման և սեյսմիկ վիճակի բարելավման, որմնանկարների, քարե նյութերի, սվաղների և քանդակների վերականգնման աշխատանքներով: Ինչպես նաև իրականացնում են ամրակայման և վերականգնման նախապատրաստում, էնդոսկոպիկ և ջերմագրական հետազոտություններ և խորհրդատվական ծառայություններ արվեստի գործերի տեղափոխման և փաթեթավորման ոլորտում:
Սալվատորե Նապոլին և CORES4N s.r.l.-ը մշտապես աշխատել են Իտալիայի Մշակույթի նախարարության վերահսկողական մարմինների (MiBACT) հետ սերտ համագործակցությամբ, ինչպս նաև իտալական մի շարք համալսարանների հետ, ինչպիսիք են Ֆլորենցիայի պետական համալսարանը, Միլանի պետական համալսարանը, Բոլոնիայի Ալմա Մաթեր Ստուդորիում համալսարանը և Միլանի պոլիտեխնիկը, անհատ գիտական խորհրդատուների, ինժեներների և ճարտարապետների հետ։
Սալվատորե Նապոլին մշտապես զբաղվում է վերականգնման տարբեր մեթոդների յուրացմամբ։ 2008 և 2009 թթ․ մասնակցել է Նազարեթում (Իսրայել) Ավետման եկեղեցու ամրակայման աշխատանքներին, որտեղ նա վերականգնել է Բազիլիկի ներսում տեղակայված Ավետման Սուրբ քարանձավը և Սուրբ Հովսեփի եկեղեցու ներսում գտնվող քարանձավը: www.cores4n.com