ՌՕՔԵՄՓ կենտրոնը ներկայացնում է «Պատմական Թաղամասերի Պահպանումը Ժամանակակից Գլոբալ Քաղաքներում» առցանց վեբինարը, սեպտեմբերի 4, ուրբաթ, 2020 թ.

Մի ժամանակաշրջանում, երբ պամական քաղաքները նոր, համաշխարհային կարիքների բավարարման համար իրենց կտրուկ կերպարանափոխման ճնշման տակ են, ո՞րն է հին ավանդական թաղամասերի պահպանման նշանակությունը: Ո՞րն է վերջինիս կապը կայուն զարգացման հետ, որին այդքան ձգտում են բոլորը՝ պետական կառավարման համակարգը, տեղական համայնքները և ոլորտի մասնագետները: Ի՞նչ ներդրում կարող են միջազգային կանոնադրությունները ունենալ այս գործընթացներում: Որո՞նք են առավելությունները համայնքների և շահագրգիռ կողմերի համար: Ո՞ր օրինակները կարող են համարվել նշանակալի: Միջազգային և հայաստանյան փորձագետները անդրադառնում են խնդրին ՌՕՔԵՄՓ-ի կողմից կազմակերպված այս վեբինարի շրջանակներում:

Գայանե Կասնատի, Ներածական խոսք և վեբինարի մոդերատոր, Բոլոնիայի համալսարան

Մարիանջելա Վանդինի, ՌՕՔԵՄՓ նախագծի ներկայացում, ՌՕՔԵՄՓ նախագծի գիտական ղեկավար, Բոլոնիայի համալսարան

Անի Ավագյան, ՌՕՔԵՄՓ կենտրոնի ներկայացում, ՌՕՔԵՄՓ կենտրոնի տնօրեն, ԻԿՈՄ Հայաստան

Դանուտա Կլոսեկ-Կոզլովսկա, Պատմական քաղաքի պահպանությունը միջազգային կանոնադրություններում և փաստաթղթերում, ԻԿՕՄՕՍ-«Պատմական քաղաքների և գյուղերի» միջազգային կոմիտե (Կենտրոնական և Արևելյան Եվրոպա)

Մարկո Պրետելի և Ալեսիա Ձամպինի, Պատմական թաղամասերի և քաղաքների պահպանումը կայուն զարգացման նպատա՞կ, Բոլոնիայի համալսարան

Մարիա Կրիստինա Ջամբրունո, Ավանդական թաղամասերի պահպանումը. գործիքներ և մեթոդներ, Միլանի պոլիտեխնիկ

Ռաֆաելա Սիմոնելի, Ավանդական թաղամասերի պահպանումը. գործիքներ, մեթոդներ, օրինակներ, Միլանի պոլիտեխնիկ

Սարհատ Պետրոսյան, Վերաիմաստավորելով քաղաքային լանդշաֆտները Հայաստանում. Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի պահպանումը, ՈՒրբանլաբ

Հանրային քննարկում: