ՍԿԻԶԲ

ՌՕՔԵՄՓ մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնը ստեղծվել է 2019թ. Բոլոնիայի համալսարանի Ալմա մատեր ստուդիորուﬕ և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ﬕջև կնքված համաձայնագրի հիման վրա՝ Համագործակցության զարգացման իտալական գործակալության աջակցությամբ:
ՌՕՔԵՄՓ տարածաշրջանային կենտրոնում մշակվում և առաջարկվում են ռազմավարություններ ու ծրագրեր, որոնք միտված են տեղական, տարածաշրջանային և միջազգային մակարդակով մշակութային ժառանգության պահպանությանը, կառավարմանը և արժևորմանն ուղղված միջամտությունների որակի բարելավմանը: Այն նաև խորհրդատվական մարմին է, որը գործում է հինգ թեմատիկ ոլորտներում ՝ մշակութային ժառանգության կառավարում, դասընթացների իրականացում, չափորոշիչների սահմանում, հաղորդակցություն, տարածաշրջանային մասնագիտական ցանցի ստեղծում :

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ՀԱՐՄԱՐԵՑՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՐԺԵՎՈՐՄԱՆԸ

«ՌՕՔԵՄՓ-ՀԱՅԱՍՏԱՆ. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ԱՐԺԵՎՈՐՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ» նախագծի ամփոփիչ գիտաժողով՝

Մշակութային ժառանգության բաժին-Բոլոնիայի համալսարանի Ալմա Մատեր Ստուդիորում- Ռավեննայի կամպուս (Microsoft TEAMS)

Փետրվարի 11, 2021 թ., ժամը՝ 09:30 (Կենտրոնական Եվրոպայի ժամանակով) (ժամը՝ 12:30 Հայաստանի ժամանակով):

2021 թվականի փետրվարի 11-ին տեղի կունենա «ՌՕՔԵՄՓ-ՀԱՅԱՍՏԱՆ. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ԱՐԺԵՎՈՐՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ» զարգացման համագործակցության նախագծի ամփոփիչ գիտաժողովը: Նախագիծը մշակվել է Բոլոնիայի համալսարանի Ալմա Մատեր Ստուդիորումի և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ AICS-Հանուն զարգացման համագործակցության իտալական գործակալության աջակցությամբ:

Նախաձեռնությունը մեկնարկել է 2019 թվականին և նպատակ ուներ փոխանցել մշակութային ժառանգության խնամքի, կառավարման ու արժևորման հետ կապված հարմարեցված հմտություններ, հիմնելով մի գրասենյակ, որը կգործեր որպես ելակետ տեղային իշխանությունների, մշակութային ժառանգության ոլորտում աշխատող տեղացի և միջազգային  գիտնականների և մասնագետների համար:

Գործունեությունը, իրականացված կենտրոնի փորձագետների գիտելիքն ու հմտությունները մեծացնելու նպատակով, բաժանված էր հինգ ռազմավարական ոլորտների (կառավարում, վերապատրաստում, հաղորդակցություն, տարածաշրջանային կենտրոն): Նախագիծը ընդգրկել է Բոլոնիայի համալսարանի Մշակութային ժառանգության բաժնի (նախագծի ղեկավար), Ճարտարապետության բաժնի, Պատմական մշակույթների և քաղաքակրթության բաժնի և Զբոսաշրրջության ոլորտում խորացված ուսումնասիրությունների կենտրոնի դասախոսների և ուսումնասիրողների՝ մասնակցելու համար կառուցողական մշակութային փոխանակության գիտնականների, մասնագետների և տեղացի ու միջազգային փորձագետների հետ:  

Ամփոփիչ միջոցառումը առիթ է հայկական մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման ոլորտներում գնահատված մոտեցումների և առաջարկված լուծումների շուրջ հետագա երկխոսության ձևավորման և արձագանքների քննարկման համար: 

«ՌՕՔԵՄՓ-ՀԱՅԱՍՏԱՆ. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ԱՐԺԵՎՈՐՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ» նախագծի ամփոփիչ գիտաժողովը տեղի կունենա հեռավար՝ Microsoft TEAMS հարթակում: Գրանցվելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ դաշտերը.

Խնդրում ենք ստուգել Ձեր էլեկտրոնային փոստի փոստաղբի (spam) բաժինը գրանցման հղումը ստանալու համար:

Please, check the email in the spam section
Loading

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՆ ԱՅՍՕՐ՝ ԱՐԴԻ ՆԱՐԱՏԻՎՆԵՐ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱ

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԱՌՑԱՆՑ ԶՐՈՒՅՑՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԵԿՇԱԲԱԹՅԱ ԾՐԱԳԻՐ

«ՔՈՎԻԴ-19-ի հետևանքների չեզոքացմանն ուղղված թանգարաններին և թանգարան- արգելոցներին աջակցության» համատեղ նախագծի շրջանակներում, կազմակերպում ենք մեկ շաբաթ տևողությամբ առցանց դասընթացների և փորձագիտական զրույցների շարք, որի նպատակն է համաճարակի ընթացքում և դրանից հետո թանգարանների դերի վերանայումը։ Սույն նախաձեռնության նպատակն է վերանայել թանգարանների դերերը, դիսկուրսները և ներգրավվածության մեթոդները ժամանակակից հասարակությունում` ինչպես թվային հարթակների, այնպես էլ ֆիզիկական ծրագրերի միջոցով: Այս շարքը հաջորդում է 2020 թվականի հունիսին կազմակերպված վիրտուալ կլոր սեղանին, որի ժամանակ ներկայացվեցին համաճարակի ընթացքում Հայաստանի մարզային թանգարանների կողմից իրականացվող ստեղծագործական թվային նախաձեռնությունը։

Մեկ շաբաթ տևողությամբ հանդիպումները տեղի կունենան ս․թ․ հունվարի 25-29-ը ընկած ժամանակահատվածում երկու ձևաչափերով՝

(1) Ծրագրի առաջին մասում Սմիթսոնյան Ինստիտուտի փորձագետները առցանց դասընթաց կվարեն այցելուների թվային ներգրավվածության ապահովման, թվային բովանդակության ստեղծման ու ծրագրավորման վերաբերյալ։(2) Ծրագրի երկրորդ հատվածում ոլորտի հայաստանյան փորձագետները զրույցներ կվարեն թանգարանների կողմից փոխանցվող պատումների վերաբերյալ քննադատական դիտարկումներով:Մասնակցել կարող են թանգարանների և արգելոց-թանգարանների աշխատակիցները և տնօրենները: Սույն նախաձեռնությամբ խրախուսվում է վերանայել իրենց նարատիվները ու գործել ժամանակակից հասարակության կարիքների և վերափոխումների համաձայն, ուսումնասիրել այսօրվա և վաղվա քաղաքացիների համար սոցիալական նշանակություն ունեցող հնարավորությունները և խթանել նրանց ներգրավվածությունը տարբեր թիրախային լսարանների հետ, ինչպես առցանց, այնպես էլ ֆիզիկապես։ Այս դասընթացը մասնակիցներին հնարավորություն կտա հաղորդակցվել և փոխանակվել փորձով ԱՄՆ-ի և Հայաստանի փորձագետների հետ և ընդլայնել թանգարանային ցանցը՝ դարձնելով այն ավելի ընդգրկուն, համագործակցային և հեռանկարային։Մասնակցությունը անվճար է, նախնական գրանցումը՝ պարտադիր մինչև հունվար 23-ը, Երևանի ժամանակով 24։00։ Zoom-ի հղումը գրանցված մասնակիցներին կտրամադրվի նախապես։ Այն մասնակիցները, ովքեր կապահովեն 80% և ավելի մասնակցություն, կստանան Հավաստագրեր։Դասընթացը կլինի անգլերեն՝ հայերեն զուգընթաց թարգմանությամբ։ Փորձագիտական զրույցների աշխատանքային լեզուն հայերենն է։«ՔՈՎԻԴ-19-ի հետևանքների չեզոքացմանն ուղղված թանգարաններին և թանգարան- արգելոցներին աջակցության» համատեղ նախագիծՔՈՎԻԴ-19-ի առաջացրած մարտահրավերներին ընդառաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեն, Իմ Հայաստան ծրագիրը և ՌՕՔԵՄՓ Մշակութային ժառանգության արժևորման, կառավարման և պահպանության տարածաշրջանային կենտրոնը վերջին 10 ամիսներին համատեղ տարաբնույթ աջակցություն են ցուցաբերել թանգարաններին և արգելոց-թանգարաններին՝ կազմակերպելով վիրտուալ քննարկումներ, մասնագիտական ուղեցույցներ և նյութական աջակցություն։Գրանցման համար՝ https://docs.google.com/…/1FAIpQLSc75Ygc…/viewform:

ՌՕՔԵՄՓ Կենտրոնի և «ԻԿՕՄՕՍ/Հայաստան»-ի Միջև Փոխըմբռնման Հուշագրի Ստորագրումը և Կլոր Սեղան-Քննարկումը Ոլորտի Փորձագետների Հետ

Դեկտեմբերի 24-ին ՌՕՔԵՄՓ կենտրոնի նախաձեռնությամբ՝ «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» ազգային կոմիտեի հետ համագործակցությամբ, «ԻԿՕՄՕՍ/Հայաստան»-ի գրասենյակում կայացավ մասնագիտական հանդիպում: «ԻԿՕՄՈՍ Հայաստան»-ի նախագահ Գագիկ Գյուրջյանը և ՌՕՔԵՄՓ կենտրոնի տնօրեն Անի Ավագյանը իրենց կազմակերպությունների անունից կնքեցին Փոխըմբռնման հուշագիր: Օգտվելով կլոր սեղանի շուրջ ԿՈՎԻԴ-19-ի պայմաններում հանդիպման հնարավորությունից՝ ՌՕՔԵՄՓ կենտրոնի և «ԻԿՕՄՈՍ Հայաստան»-ի միջև ստորագրվեց վաղուց նախատեսված Փոխըմբռնման հուշագիրը: Ստորագրող կողմերը նշեցին, որ թեև 2019 թվականին՝ ՌՕՔԵՄՓ կենտրոնի ստեղծման առաջին իսկ օրվանից, երկու հաստատությունների միջև ձևավորվել է սերտ համագործակցություն մի շարք նախագծերի և միջոցառումների շրջանակներում, այնուամենայնիվ, սույն հուշագրի ստորագրումը կարևոր է հետագա համագործակցության խորացման և որոշակի ուղենիշ սահմանելու առումով:   

Ապա կազմակերպվեց կլոր սեղան-քննարկում անշարժ մշակութային ժառանգության ուսումնասիրության, փաստաթղթավորման, պահպանության և պաշտպանության համար պատասխանատու փորձագետների, պետական հաստատությունների ներկայացուցիչների հետ: Հրավիրված փորձագետների հետ ծավալվեց չափազանց կարևոր քննարկում անշարժ մշակութայի ժառանգության հաշվառման և պահպանության մեթոդաբանական և տեխնիկական հարցերի շուրջ: Պարոն Խաչատուրեանը ներկայացրեց պրեզենտացիա՝ ծանոթացնելով ներկաներին պետական ցուցակների խնդիրներին վերաբերող իր պատկերացումներին:

Մասնագիտական հանդիպմանը մասնակցում էին`

  1. «ԻԿՕՄՕՍ/Հայաստան»-ի նախագահ Գագիկ Գյուրջյանը,
  2. ՌՕՔԵՄՓ կենտրոնի տնօրեն Անի Ավագյանը,
  3. Ճարտարագետ, Ֆրանսիայից հետազոտող Հարություն Խաչատուրեանը,
  4. «ԻԿՕՄՕՍ/Հայաստան»-ի քարտուղար Գոհար Գևորգյանը, 
  5. ՌՕՔԵՄՓ կենտրոնի համակարգող Գայանե Բաբայանը,
  6. ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության ղեկավար Հարություն Վանյանը,
  7. ՀՀ ԿԳՄՍ «Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական Կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտաշխատող և ՌՕՔԵՄՓ կենտրոնի ճարտարապետ Նանար Քալանթարյանը,
  8. ՀՀ ԿԳՄՍ «Պատմամշակութային Արգելոց-Թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Գիտամշակութային ցուցադրությունների և միջոցառումների  կազմակերպման բաժնի պետ Արտավազդ Զաքյանը և
  9. ՀՀ ԿԳՄՍ «Պատմամշակութային Արգելոց-Թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հուշարձանների պահպանության բաժնի պետ Վիկտորիա Իսահակյանը:

Մասնակիցները նշեցին, որ նմանօրինակ հանդիպումների, կլոր-սեղանների կազմակերպումը ոլորտի առջև ծառացած մի շարք խնդիրների լուծման ուղիների որոնման տեսանկյունից օգտակար է։ Առանձնահատուկ կարևորվեց պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման, փաստաթղթավորման և պահպանության գործում ներգրավված բոլոր մասնագիտական հաստատությունների և անհատների համագործակցությունն ու երկխոսությունը:

Քննարկման արդյունքում վեր հանվեցին անշարժ հուշարձանների փաստաթղթավորման հետ կապված մի շարք խնդիրներ, այդ թվում աշխարհագրական կոորդինատների ճշգրտության հարցը, անշարժ հուշարձանների պետական ցուցակների օգտագործման տեսանկյան խնդիրները (գիտական հետազոտություն, պատմամշակութային ժառանգության պահպանություն և կրթություն, զբոսաշրջություն), հստակ սահմանումների և եզրույթների բացակայության հարցերը:

Քննարկման ավարտին մասնակիցները որոշեցին կազմակերպել ևս մեկ այսպիսի հանդիպում, ներգրավելով նաև այլ շահառուների, որպեսզի հնարավոր լինի համատեղ ձևակերպել մեկ օրակարգ՝ հստակ առաջադրված խնդիրներով, դրանց լուծման համար անհրաժեշտ գործողությունների առաջարկով, որը պետք է ներկայացվի ՀՀ կառավարությանը՝ դրանց ծանոթանալու և փոփոխություններին ընթացք տալու նպատակով: 

Վերջում, կողմերը շնորհակալություն հայտնեցին միմյանց արդյունավետ քննարկման համար` առաջիկայում ակտիվ համագործակցություն ծավալելու ակնկալիքով:

ՌՕՔԵՄՓ կենտրոնը ներկայացնում է «Պատմական Թաղամասերի Պահպանումը Ժամանակակից Գլոբալ Քաղաքներում» վեբինարը, սեպտեմբերի 4, ուրբաթ, 2020 թ.

Հռոմի և Վարշավայի ժամանակով 17:00-19:00;

Երևանի ժամանակով 19:00-21:00:

Մի ժամանակաշրջանում, երբ պամական քաղաքները նոր, գլոբալ կարիքների բավարարման համար իրենց կտրուկ կերպարանափոխման ճնշման տակ են, ո՞րն է հին ավանդական թաղամասերի պահպանման նշանակությունը:

Ո՞րն է վերջինիս կապը կայուն զարգացման հետ, որին այդքան ձգտում են բոլորը՝ պետական կառավարման համակարգը, տեղական համայնքները և ոլորտի մասնագետները:

Ի՞նչ ներդրում կարող են միջազգային կանոնադրությունները ունենալ այս գործընթացներում:

Որո՞նք են առավելությունները համայնքների և շահագրգիռ կողմերի համար: Ո՞ր օրինակները կարող են համարվել նշանակալի:

Միջազգային և հայաստանյան փորձագետները անդրադառնում են խնդրին ՌՕՔԵՄՓ. Մշակութային ժառանգության արժևորման, կառավարման և պահպանման տարածաշրջանային կենտրոնի կողմից կազմակերպված այս վեբինարի շրջանակներում:

Վեբինարի ծրագիրը:

Ուրախալի լուր Հայաստանի տարածքում գործող թանգարանների, թանգարան-արգելոցների և գրադարանների համար. համաձայն Պարետի օգոստոսի 18-ի N 253 որոշման, թույլատրվում է թանգարանների և գրադարանների գործունեությունը՝ հատուկ մշակված կանոնների խիստ պահպանմամբ:

ԿՈՎԻԴ-19-ով պայմանավորված իրավիճակի առաջացման հետ ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեն իր գործընկերների՝ ՀՀ ԿԳՄՍՆ, ՌՕՔԵՄՓ մշակութային ժառանգության արժևորման, կառավարման և պաշտպանության տարածաշրջանային կետնորն, ԱՄՆ ՄԶԳ «Իմ Հայաստան» ծրագիր և այլն, հետ նախաձեռնեց «ԿՈՎԻԴ-19-ի հետևանքների չեզոքացման ծրագիր թանգարանների և արգելոց-թանգարանների համար» ծրագրի փուլային իրականացումը։

Կարիքների գնահատման արդյունքում տրամադրված տեղեկատվության միջոցով մեր գործընկեր ԱՄՆ ՄԶԳ «Իմ Հայաստան» ծրագրի կողմից ՀՀ 5 մարզերի՝ Շիրակ, Լոռի, Տավուշ, Վայոց Ձոր և Սյունիք, 36 թանգարաններին ու արգելոց-թանգարաններին հատկացվում են տեխնիկական սարքավորումներ, հիգիենայի և անվտանգության պարագաներ՝ ԿՈՎԻԴ-19-ի կողմից առաջացրած մարտահրավերները մեղմելու և հաղթահարելու համար։ Աջակցությունը թանգարանների և արգելոց-թանգարանների ԿՈՎԻԴ-19-ի հետևանքների չեզոքացման մեծ ծրագրի մի մասն է։

Այտեղ կարող եք բեռնել ԿՈՎԻԴ-19-ի պայմաններում թանգարան այցելելու պայմանների ցուցանակների տպագրական ֆայլերը՝

Բեռնել A1 պաստառի տպագրական ֆայլը 

Բեռնել A4 պաստառի տպագրական ֆայլը

Բեռնել հատակի նշանի տպագրական ֆայլը

Հուսով ենք, որ այս աջակցությունը կօգնի Ձեզ ավելի արդյունավետ իրականացնել Ձեր աշխատանքը՝ ինչպես հեռավար, այնպես էլ թանգարանում կամ արգելոց-թանգարանում։

Այս ծրագրի լիարժեք իրականացման համար հորդորում ենք Ձեզ օգտվել «Ինչպե՞ս պետք է վերաբացվել ԿՈՎԻԴ 19-ի պայմաններում» հայերեն ուղեցույցից, որը կարելի է բեռնել ԻԿՕՄ Հայաստանի և մեր գործընկերների պաշտոնական կայքէջերից։

Շնորհակալ ենք համագործակցության և մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման գործում Ձեր համագործակցության համար։

Հարցերի դեպքում գրեք մեզ ՝ icomarmenia@gmail.com:

Թվային մշակութային ժառանգության միավորումը ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությանը

Միացի՛ր այս եզակի միջոցառմանը, որի ընթացքում թանգարանային մանկավարժները և ուսուցիչները կծանոթանան նոր միտումներին և գործիքներին, որոնք անհրաժեշտ են սովորողներին հեռավար ուսուցման մեջ ներգրավելու համար:  

«Եվրոպեանա կրթություն» և Եվրոպական թանգարանային կազմակերպությունների ցանցի «Ուսուցանող թանգարան» խումբը (LEM Group of NEMO) հրավիրում են ձեզ առցանց կրթական միջոցառման՝ նախատեսված թանգարանային մանկավարժների և ուսուցիչների համար:

Երկօրյա վորքշոփի ընթացքում դուք նոր տեղեկություններ կստանաք նորարարական մանկավարժական միտումների, ազատ հասանելիությամբ ռեսուրսների մասին, որոնք կօգնեն ներգրավել սովորել ցանկացողներին հեռավար ուսուցման մեջ և թույլ կտան պատկերացում կազմել մեր՝ ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությունը թվային մշակութային ժառանգությամբ ուժեղացնելու, ծրագրերի մասին: Միջոցառումը նաև հնարավորություն է ընձեռում հանդիպել և քննարկումներ ունենալ Եվրոպայի կոլեգաների հետ, կիսվել առցանց գործիքներով աշխատելու փորձառությամբ և գործնական պատկերացում կազմել այն մասին, թե ինչպես կազմել ձեր համացանցային ուսումնական գործունեությունը (e-learning activities) աշակերտների հետ այս անկայուն ժամանակահատվածում:

Կարևոր տեղեկություն.

Տեղերը սահմանափակ են և նախատեսված միայն թանգարանային մանկավարժների և ուսուցիչների համար: Թեկնածուները կընտրվեն ըստ երկրի ներկայացվածության: Մենք ձեզ կտեղեկացնենք հուլիսին վերջին, եթե դուք ընտրվեք:

Վորքշոփը ավարտողները կստանան սերտիֆիկատներ:

Խնդրում ենք վորքշոփին գրանցվելու համար անցնել հետևյալ հղումով՝ https://www.eventbrite.co.uk/e/connecting-formal-and-informal-education-with-digital-cultural-heritage-tickets-113078091616:

Միջոցառման նախնական ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://docs.google.com/document/d/1r1BzBhY22USnoCa8HH-LUnGzStQgAG53Wqj5t9s_RYw/edit:

Նյութի աղբյուր՝ https://pro.europeana.eu/event/connecting-formal-and-informal-education-with-digital-cultural-heritage?fbclid=IwAR1ZHQxPUbOLJGi2KBU_tyrqD_W9pDiDmhBIBtg343KymxlpaznmQRq3Yf0:

Museum in short «Թանգարանը համառոտ»

ՌՕՔԵՄՓ-ը՝ տարածաշրջանի մշակութային ժառանգության արժևորման և թանգարաններին աջակցության իր առաքելության շրջանակներում, բազմամեդիա մոտեցումներով թանգարաններում նոր լսարաններ ներգրավելու համար, շարունակում է կիսվել և հանրահռչակել նոր հնարավորություններ Հայաստանի և տարածաշրջանի թանգարանների համար: Այս առումով, Museum in short «Թանգարանը համառոտ» միջազգային մրցույթին մասնակցելու հնարավորությունը չարժե բաց թողնել: Մրցույթը հիանալի հնարավորություն է թանգարանների համար` ստեղծարար մոտեցում ցուցադրելու և  նոր գործիքներ կիրառելու միջոցով, իրենց թանգարանը միջազգային մակարդակով ներկայացնելու համար: Մրցույթի պայմաններին և հայտադիմումի վերաբերյալ այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև:

Museum in Short-ը («Թանգարանը համառոտ») կարճ տեսահոլովակների միջազգային մրցույթ է, որոնք ստեղծվում են թանգարանի կողմից, թանգարանի համար կամ թանգարանների հետ միասին:

2012 թվականից սկսած՝ «Թանգարանը համառոտ» մրցանակը տրվում է հաստատություններին, անհատ-հեղինակներին կամ պրոդյուսերներին, որոնք օգտագործում են աուդիո-վիզուալ լեզուն թանգարանային հաղորդակցության արժևորման և լսարանների ներգրավման համար: Նախագծերը կարող են ներառել վավերագրական ժանրի տեսահոլովակներ, անիմացիաներ և վիզուալ ինստալիացիաներ:

ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ և ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԻ ՁևԸ

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2020 թվականի օգոստոսի 31-ը:  

  1. Մրցույթի մասնակիցներն են թանգարանները/պրոդյուսերները/անհատ-հեղինակները:
  2. Հայտերը պետք է լինեն տեսահոլովակի ձևաչափով՝ առնչվեն թանգարանների հետ և ստեղծված լինեն 2017 թվականի հունվարի 1-ից սկսած ընկած ժամանակահատվածում:

Տեսահոլովակները պետք է լինեն անգլերեն լեզվով կամ անգլերեն ենթագրերով:

Այլ լեզուներով տեսահոլովակները՝ առանց անգլերեն ենթագրերի, չեն ընդունվի: Տեսահոլովակը չպետք է  գերազանցի 10 րոպեն

Յուրաքանչյուր թանգարան կարող է ներկայացված լինել միայն մեկ տեսահոլովակով:

Բովանդակության նպատակահարմարության վերաբերյալ վերջնական որոշման կայացումը կազմակերպության արտոնությունն է:  

3. Բաժիններ

Մրցանակը հասանելի է տեսահոլովակների հետևյալ անվանակարգերում՝

Բաժինը պետք է հստակեցված լինի ընդունման ձևի մեջ:

4. Գրանցումը անվճար է:

5. Հայտադիմումի համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝

  • Տեսահոլովակի ֆայլը պետք է ուղարկել առցանց տարբերակով (WeTransfer կամ նմանատիպ այլ ծառայության միջոցով) այս էլեկտրոնային հասցեին՝ mailto:info@museumsinshort.eu
  • Խնդրում ենք փորձել չգերազանցել 2 GB ֆայլի առավելագույն չափը: Բոլոր ձևաչափերը ընդունվում են:

Ընդունման ձևը լրացվում է հայտադիմումի յուրաքանչյուր մասում: 

  • Տեսահոլովակի օգտագործման վերաբերյալ թողարկման նշումներ, տեսահոլովակում օգտագործված երաժշտության վերաբերյալ թողարկման նշումներ, անձնական տվյալների օգտագործման վերաբերյալ նշում:
  • Եթե հայտադիմողները պրոդյուսերներ են կամ անհատ-հեղինակներ, ապա անհրաժեշտ է գրավոր հայտարարագիր՝ ստորագրված թանգարանի ներկայացուցչի կողմից, որով թանգարանը հաստատում է այդ տեսահոլովակով իր ներկայացված լինելը 2020 թվականի «Թանգարանը համառոտ» մրցույթին:
  • Ըստ ընտրության՝ հեղինակի կողմից կարճամետրաժ ֆիլմի համառոտ ներկայացման տեսահոլովակ (WeTransfer կամ նմանատիպ այլ ծառայության միջոցով, առավելագունը 2 րոպե տևողությամբ, ուղարկել առցանց տարբերակով այս էլեկտրոնային հասցեին՝ info@museumsinshort.eu  ):  

Անավարտ ներկայացված հայտադիմումները  չեն ընդունվի:

Դիմելով այս մրցույթին՝ յուրաքանչյուր մասնակից պատասխանատու է դառնում ներկայացվող աշխատանքի բովանդակության համար: Մասնակիցները թույլատրում են տեսահոլովակների բեռնումը, ինչպես նաև ներկայացված աշխատանքի թրեյլերի կամ կադրերի օգտագործումը մրցույթին նվիրված էլեկտրոնային կայքում www.museumsinshort.eu   և կազմակերպող հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի հետ առնչվող մեդիաներում: Կազմակերպությունը իրավասու է կարճ ցուցակում հայտնված մասնակիցներից պահանջել հանրահռչակման նպատակով հավելյալ տեղեկություն:  

6.Մրցանակներ

Հայտադիմումների ընդունման ավարտից հետո՝ թանգարանային և բազմամեդիա ոլորտների փորձագետներից կազմված հանձնաժողովը կընտրի հաղթողին: Մրցանակաբաշխության անցկացման ամսաթիվը և ամբողջական ծրագիրը կուղարկվի ավելի ուշ և կհրապարակվի www.museumsinshort.eu էլեկտրոնային կայքում:  

Հաղթողը կհրավիրվի նաև ներկայացնելու իր արձանագրած նվաճումը Best in Heritage («Լավագույնը Ժառանգության բնագավառում) IMAGINES ամենամյա միջոցառմանը՝ համաշխարհային գիտաժողովի, որը ներկայացնում է մրցանակի արժանացած թանգարանային, ժառանգությանը վերաբերող և ամրակայման նախագծեր: Միջոցառումը տեղի է ունենում սեպտեմբերի վերջին՝ Դուբրովնիկում (Խորվաթիա): Հավելյալ տեղեկությունների համար այցելեք՝  www.thebestinheritage.com էլեկտրոնային էջը:

Հանձնաժողովը կարող է տալ բաժինների հետ կապված հատուկ ակնարկներ:

Բոլոր մասնակիցները կկազմեն՝ musil կողմից կառավարվող, առցանց արխիվի մաս: Տեսահոլովակները կներառվեն նաև Եվրոպական թանգարանային ակադեմիայի հարթակում և կօգտագործվեն՝ որպես գիտական և ուսումնական նյութ Եվրոպական թանգարանների ուսումնասիրությունների ծրագրերում և այլն:

Առցանց հարթակը հնարավորություն կտա հանրությանը քվեարկել հանրության սիրելի կարճամետրաժի համար:

Մրցույթին մասնակցությունը ենթադրում է այս կանոնների լիարժեք ընդունում:  

Որևէ փոփոխությունների կամ թարմացումների մասին կտեղեկացվի www.museumsinshort.eu էլեկտրոնային էջում:

Հարցեր առաջանալու դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ info@museumsinshort.eu էլեկտրոնային հասցեով:   

Նյութի աղբյուր՝ https://www.museumsinshort.eu/application/?fbclid=IwAR24B6ZwO2el16YCRpr340DwFrpmzViqEukbq1mHmrdtSmBhxo_2c35jEBY :

Դասերը կվեսկսվեն ապրիլի 27-ին։

COVID19-ով պայմանավորված համաշխարհային պանդեմիայի պատճառով ստիպված էինք ժամանակավորաապես դադարեցնել վերապատրասմանն ուղղված գործողությունները։
Առողջապահական ներկայիս արտակարգ իրավիճակը դրդել է դասերի վարման մեթոդների  փոփոխության:

Ստեղծված իրավիճակում ՌՕՔԵՄՓ կենտրոնը և Բոլոնիայի Ալմա մատեր Ստուդիորում համալսարանը ապրիլի 27-ին կվերսկսեն փետրվարին մեկնարկած Մշակութային ժառանգության մասնագետների վերապատրասման ինտենսիվ դասընթացը առցանց համակարգում։

ՀԱՊ-ի մասնաճյուղ հայ-իտալական մշակութային ժառանգության կենտրոնում համակարգողի թափուր տեղի հայտարարություն

Հայաստանի ազգային պատկերասրահը հայտարարում է դիմումների ընդունման գործընթացի մասին «ՌՕՔԵՄՓ մշակութային ժառանգության կառավարման, արժևորման և պաշտպանության տարածաշրջանային կենտրոն»-ի համակարգողի պաշտոնի թափուր հաստիքի համալրման համար:
Դիմումները ներկայացնել մինչև ս․թ․ մարտի 9-ը։
Վերջնաժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվելու։
Սույն հայատարարությանը կցված հայտի ձևը լրացված, ստորագրված և լրացուցիչ փաստաթղթերը կցված, անհրաժշտ է ուղարկել հետևյալ info@rochemp.org, press@gallery.am էլ հասցեներին, ոչ ուշ քան նշված վերջնաժամկետը։
Մանրամասներին ծանոթանալու և դիմումի ձևը ներբեռնելու համար սեղմե՛լ այստեղ։